1416 դիտում
12:57 27-02-2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:
Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Այս աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների բազմազանությունը, այդ շրջանակում հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով փետրվարի 27-ից ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511589 հեռախոսահամարով:
Վերջինս կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
15:02 01-06-2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում դատախազությունում գործարկվել է թեժ գիծ
1260 դիտում
12:02 18-11-2020
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործարկվել է թեժ գիծ
Այս բաժնից
721 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)