1796 դիտում
13:10 27-02-2020
«Թումո» կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում
Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը, շարժական ուսումնական կետի տեղադրման հետ կապված խնդիրները քննարկվել են Գեղարքունիքի մարզպետարանում եւ Գավառի քաղաքապետարանում: «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետեր կարող են հաճախել 12-18 տարեկան աշակերտներ՝ անվճար հիմունքներով: Այդ կետերում մեկամսյա ինքնուսուցում անցնելուց հետո աշակերտները ուսումը կշարունակեն Դիլիջանի «Թումո» կենտրոնում, դարձյալ մեկամսյա ժամկետով: Տեղադրվող ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետում դպրոցականները կարող են գիտելիքներ ձեռք բերել անիմացիայի, խաղերի ստեղծման, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման, երաժշտության, նկարչության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության, շարժական գրաֆիկայի, լուսանկարչության, նոր մեդիայի և այլ ոլորտներում: Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում նախատեսվում է տեղադրել «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ինը շարժական ուսումնական կետ»,- ներկայացրեց Տիգրան Բաղիյանը:
Հանդիպման ավարտին աշխատանքային խումբը շրջայց կատարեց Գավառ քաղաքում՝ շարժական տուփի տեղադրման համար պահանջվող չափորոշիչներին բավարարող տարածք ընտրելու եւ առաջիկայում շարժական կետի տեղադրման աշխատանքների մեկնարկը տալու համար:
Նմանատիպ նյութեր
2154 դիտում
18:14 02-03-2021
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
610 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
502 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները