211652_close_icon
views-count10391 դիտում article-date 10:04 27-02-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. Քարտից քարտ արագ փոխանցման հնարավորություն

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, քայլելով ժամանակին համընթաց, իր քարտապանների համար ունի ևս մեկ նորամուծություն: Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապանները հնարավորություն ունեն կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքում գործող բոլոր բանկերի բանկոմատների միջոցով (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի): Քարտից քարտ փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ, այնպես էլ ՀՀ և ԱՀ տարածքում գործող այլ բանկերի քարտերին (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի), ընդ որում՝ 24/7 ռեժիմով: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջնորդվելով մշտապես հասանելի լինելու սկզբունքով` շարունակում է կատարելագործել իր ծառայությունները՝ հաճախորդների հարմարավետությունն ապահովելու և ժամանակը խնայելու նպատակով: Քարտից քարտ փոխանցումների համար կգանձվեն Բանկում գործող սակագների համաձայն սահմանված միջնորդավճարները: Օգտվի΄ր քարտիդ առավելություններից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր