211652_close_icon
views-count34507 դիտում article-date 17:38 26-02-2020

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը: Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, անհապաղ ձեռնամուխ լինելով ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ արդյունքում բացահայտելով անչափահասների գործունեության ողջ պատկերը: Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱԱԾ-ն հետևողական է ազգային անվտանգության սպառնալիքների դրսևորման ցանկացած ձևի դեմ պայքարում և կոչ է անում ու միաժամանակ հորդորում հանրությանը ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր, հակաիրավական և հանրավտանգ հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/22/1148092/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 22-ին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել էին նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ: Քանի որ ահազանգողը չէր հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգում էին կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում: «Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր