211652_close_icon
views-count1632 դիտում article-date 16:20 26-02-2020

2019-ին նույն զորամասում սպա է ինքնասպություն գործել, հետևություն չի արվել, շտաբի պետն ազատվել է պաշտոնից. զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները. tert.am

[url=https://https://www.tert.am/am/news/2020/02/26/army/3220777?fbclid=IwAR0GQXRv6l2EIy6berN8xKvk13JQ-xJfZpry2qSWOClbWt5Aau-hpnOdR8I]Tert.am[/url]-ը մանրամասներ էր հայտնել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զորամասում, շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, համաձայն որի՝ զինծառայողի ու համածառայակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել ծխարանում, այնուհետև կրակադաշտ գնալու ճանապարհին, իսկ հրաձգարանում տեղի է ունեցել զինծառայողի մահվան դեպքը: Tert.am-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին Պաշտպանության բանակում զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքից հետո ՊԲ՝ արդեն նախկին գլխավոր հրամանատար Կարեն Աբրահամյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել: Պարզվել է, որ այդ զորամասում նախորդ տարի ևս սպայի ինքնասպանության դեպք է գրանցվել և հրամանատարական կազմը հետևություններ չի արել, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետն ազատվել է պաշտոնից: Tert.am-ին հայտնի է դարձել, որ ըստ ծառայողական քննության ձեռք բերված տվյալների՝ դիտաշտարակի ուղղությամբ շարքային Վահրամ Ավագյանի արձակած կրակոցը, հավանաբար, ուղղված է եղել դիտաշտարակում գտնվող շարքային Խ. Գասպարյանի ուղղությամբ: Վերջինս մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել շարքային Դավիդ Առաքելի Մովսիսյանի հետ, ով գործով մեղադրյալ է, և հնարավոր է, որ խառնված լիներ ծխարանում տեղի ունեցած վիճաբանությանը: Ըստ այդ արդյունքների՝ պնդում է արվում, որ դեպքը տեղի ունենալուն նպաստել է զորամասում և ստորաբաժանումում տիրող իրավիճակը, մասնավորապես` այն, որ զորամասի հրամանատար, գնդապետ Ն. Մխիթարյանը խորությամբ չի տիրապետել զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին (պաշտոնը ստանձնել է 2019թ. օգոստոսին), հետևություններ չի կատարել մինչ այդ ԶՈՒ-ում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից, հետևողական աշխատանքներ չի տարել զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի կողմից մի քանի անգամ բարձրացված խնդրահարույց հարցերի ուղղությամբ՝ վերաբերող 2 ՌՀԴն-ում (ռեակտիվ հրետանային դիվիզիոն) տիրող իրավիճակին: Հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Գ. Արզանգուլյանը չի կատարել իր պարտականությունները, անհասկանալի պատճառներով խորամուխ չի եղել ՌՀԴն-ում տիրող իրավիճակին, խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ գրեթե աշխատանքներ չի իրականացրել կամ կատարել է անարդյունավետ: ՌՀԴն-ում տիրող բարքերին և ոչ կանոնադրային հարաբերություններին վերաբերվել է մակերեսորեն, չնայած, որ անցյալ տարի այդ ստորաբաժանումում է գրանցվել սպայի ինքնասպանությունը, սպայի կողմից անհնազանդության փորձը, իսկ ծառայողական քննության արդյունքներով պարզ է դարձել, որ անտարբերություն է դրսևորել նաև ստորաբաժանումում արտոնյալ կարգավիճակով գտնվող զինվորների հանդեպ: Անձնակազմը մատնված է եղել ինքնահոսի, ստորաբաժանումում տիրել են միջանձնային ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, առկա են եղել արտոնյալ կարգավիճակով զինծառայողներ: Համատարած տիրել է անտարբերություն, աչք է փակվել տիրող անառողջ մթնոլորտի վրա, չեն կատարվել վերադաս հրամանատարության հրամանների պահանջները: Պաշտոնատար անձանց գործողություններում մեղմացնող հանգամանք է դիտարկվել դիվիզիոնի հրամանատարի ԲՀԱԳ տեղակալի նորանշանակ լինելը՝ հունվարի 24-ին, մյուս պաշտոնատար անձանց վերաբերյալ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն առկա են ծանրացնող հանգամանքներ` զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալի, 2-րդ ՌՀԴն հրամանատարի և ՌՀԴն հրամանատարի տեղակալ-շտաբի պետի գործողություններում, մասնավորապես` զինված ուժերում և Պաշտպանության բանակում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից ճիշտ հետևություններ չկատարելու, պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանների ոչ պատշաճ կատարելու ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/26/army/3220777?fbclid=IwAR0GQXRv6l2EIy6berN8xKvk13JQ-xJfZpry2qSWOClbWt5Aau-hpnOdR8I]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր