6153 դիտում
17:09 25-02-2020
«Սպարտակի» սեփականատերը մեկ օրում կորոնավիրուսի պատճառով կորցրել է 508 մլն դոլար
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կապիտալը մեկ օրում զգալիորեն նվազել է:
Ռուսաստանցի գործարարը մեկ օրում կորցրել է 508 մլն դոլար, ինչը արտացոլվել է Bloomberg-ի միլիարդատերերի ամենօրյա վարկանիշում:
Ընդհանուր առմամբ մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 139 մլրդ դոլար: Հիմնական պատճառը կորոնավիրուսն է, որը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա: Համաճարակի պատճառով ամերիկյան ֆոնդային բորսաներում շոշափելիորեն ընկել են գործակիցները:
Bloomberg-ի վարկածով Ֆեդունը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 192-րդ հորիզոնականը, նրա կարողությունն այժմ գնահատվում է 8,8 մլրդ դոլար:
Կորուստների ծավալով «Սպարտակի» սեփականատերը ռուսաստանցիների թվում երրորդն է. «Լուկօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովից (կորցրել է 1,21 մլրդ դոլար) և «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնից (692 մլն դոլար) հետո:
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
16:33 02-04-2015
Թուրքիան 1-օրյա հոսանքազրկման պատճառով 700 մլն դոլար է կորցրել
2650 դիտում
16:48 24-06-2016
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Brexit-ի պատճառով գրեթե 90 մլն դոլար է կորցրել
Այս բաժնից
2437 դիտում
10:28 28-11-2024
Նոա-Վիկինգուր խաղի օրը մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 01:00
2833 դիտում
23:30 26-11-2024
«Վիկինգուրի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Սերբիա