«Լիվերպուլը» շարունակում է պատմություն կերտել և ռեկորդներ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Մերսիսայդցիները մրցաշարի շրջանակներում 21-րդ անընդմեջ տնային հաղթանակը տարան: Այդպիսով, «Լիվերպուլը» կրկնեց Անգլիայի բարձրագույն լիգայի ռեկորդը, որը հենց ինքն էր սահմանել 1972թ. հունվարի-դեկտեմբեր ժամանակահատվածում, երբ թիմը ղեկավարում էր Բիլ Շենքլին:
Բացի այդ, այս հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» 18-րդ անընդմեջ հաղթանակն էր: Թիմը կրկնեց անգլիական բոլոր թոփ-4 լիգաների ռեկորդը, որը 2017-ին սահմանել էր «Մանչեսթեր Սիթին»: