«Բայերը» կորցրեց իր լավագույն հարձակվողին
Գերմանական «Բայերի» հարձակվող Կևին Ֆոլանդը Եվրոպա Լիգայի «Պորտուի» դեմ խաղում (2:1), վնասվածք է ստացել:
Հանդիպման վերջին րոպեներին Ֆոլանդը ոտնաթաթի վնասվածք է ստացել և բժշկական զննությունից հետո պարզվել է, որ դրա ծանրության աստիճանը բավական բարձր է և 27-ամյա հարձակվողը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է Armsport.am-ը:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում գերմանացի հարձակվողը մասնակցել է 31 հանդիպման և դարձել 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: