Նեապոլ ժամանելուն պես «Բարսելոնայի» խաղացողների ջերմությունը չափել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին Նեապոլ ժամանած «Բարսելոնայի» ամբողջ պատվիրակության ջերմությունը չափել են հենց ինքնաթիռում:
Նման քայլերը այմանավորված են Իտալիայում կորոնավիրուսի տարածմամբ: Տեղի լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ հենց Նեապոլում գրանցվել է կորոնավիրուսի կասկածով երկու դեպք:
Նախորդ շաբաթ Իտալիայի առաջնության մի քանի հանդիպում կորոնավիրուսի պատճառով հետաձգել էին: Մեծ հավանականությամբ, խաղերի հետաձգումները կշարունակվեն:
«Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: