Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեչչեի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեչչեի» դեմ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148153/]խաղի[/url] (4:0) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Իտալիայի առաջնությունում 31-ամյա հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։