Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 9-ը տարեկան աշակերտների ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 9-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2020-2021 ուսումնական տարվա համար:
[b]
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.[/b]
1. ընդունելության ձևի լրացում,
2. ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
3. փաստաթղթերի ստուգում,
4. գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
5. հարցազրույց:
Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ),
Մկրտության վկայական,
Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2020 թ. փետրվարի 20-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-17:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
2. գրել՝ [email protected] էլհասցեին:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը: