2823 դիտում
17:28 24-02-2020
Երևանում «WATERLAND» ջրային հրավառությանը մնացին հաշված օրեր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 6,7 և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա։
«WATERLAND» -ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։
Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
«WATERLAND» ջրային կրկեսի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոյի խոսքով՝ նմանատիպ ջրային հրավառություն-շոու անելը տարբեր բեմերում միշտ դժվար է, բայց բոլոր փորձությունները հաղթահարվում են։
Հիմնական խնդիրն է ջրի ուժգնության կառավարումը և լողավազանի հատակի լուսային ձևավորումը։ Դրա համար նախապես մեծ քանակությամբ մասնագետներ սկսում են մանրակրկտորեն հավաքել լողավազանը, լույսերը, շատրվանները։ Լուսային գեղեցիկ էֆեկտների համար հավաքվում է մոտ 150 լույս, 30 ջրամղիչ է տեղադրվում ջրի ճիշտ բաշխման համար։ Սարքավորումները հատուկ մեքենաներով նախապես են բերվում, հավաքվում, որպեսզի շոուն իր կատարյալ ձևով հանդես գա։
«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Տոմսերը կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից ՝արժեքը 2500-ից 20 000 դրամ:
Նմանատիպ նյութեր
6530 դիտում
11:21 06-09-2019
Կրկեսը էկրանին. մնացին հաշված օրեր
2187 դիտում
17:28 02-03-2020
Երևանում «WATERLAND» ջրային հրավառությունը հետաձգվել է ապրիլ ամիս
7161 դիտում
22:58 26-04-2021
Երևանում վերջապես իրականություն կդառնա «WATERLAND» ջրային շոուն
Այս բաժնից
679 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
568 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
778 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am