211652_close_icon
views-count25929 դիտում article-date 10:09 24-02-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու «04»-ը. կա վիրավոր, վթարից հետո այլ ավտոմեքենաներ էլ են բախվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 36 կմ-ին Երևանի բնակիչ՝ 65-ամյա Հովհաննես Ս-ն իր վարած Nissan մակնիշի 18 ՏՕ 992 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Նորայր Ա-ի վարած «ՎԱԶ» 2104 մակնիշի 42 ՏԼ 803 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է «04»-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, և այդ վթարից հետո մի քանի ավոմեքենաների բախում է տեղի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր