27689 դիտում
13:18 17-04-2023
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Volkswagen-ն ու VAZ 2121-ը․ նշված վթարից հետո Lada-ն էլ բախվել է կայանված Niva-ին․ վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն և Աբովյան տանող կամրջի տակ, բախվել են Volkswagen և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները;
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, նշված վթարից րոպեներ անց, դեպի Երևան ընթացող Lada մակնիշի ավտոմեքենան բախվում է վթարված Niva-ի հետնամասին, ապա բախվում կամրջի հենապատի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշին։
Նշված վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխում պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով, իսկ մյուսին էլ՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժշիկների հերթապահ խումբը։
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում պարեկ Արև Փիլոյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտաքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի և քննիչ Մարիամ Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34475 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ