1936 դիտում
09:26 24-02-2020
Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը
Փետրվարի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը, որին ներկա էին պատգամավորներ ՀՀ բոլոր մարզերից։
Ժողովը մեկնարկեց հանդիսավոր բացման արարողությամբ, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՅԴ Բյուրոյից, Գերագույն մարմնից, Բյուրոյին կից Երիտասարդական գրասենյակից և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունից, Արարատ հայրապետական թեմի երիտասարդաց միությունից, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ից, Հայաստանի պատանեկան միությունից, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական, Քաղաքացու Որոշում, Ազատ Դեմոկրատներ կուսակցություններից, Հայաստանի Երիտասարդական Կառավարությունից, ՍԴՀԿ Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունից։
Պատգամավորական ժողովն իր աշխատանքները շարունակեց փակ դռների ետևում՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախորդ երկու տարիների գործունեությանը, ՀՀ-ում տիրող իրավիճակին, հայկական պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում երիտասարդների դերակատարությանը, աշխարհասփյուռ հայ երիտասարդների խնդիրներին։
Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ Կենտրոնական վարչության աշխատանքները։
Անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակին՝ ժողովը․
● վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վճռականությունը՝ շարունակելու ժողովրդավարական, ընկերվարական և ազգային գաղափարների հիմքի վրա արդեն իսկ նախաձեռնած գործընթացները քաղաքական-հասարակական դաշտում
● ընդգծեց Հայաստանի ու Արցախի հանրապետություններում բնակվող, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ երիտասարդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը
● շեշտեց համահայկական երիտասարդական ներուժն ի շահ հզոր, ժողովրդավար, ընկերվար և միացյալ հայրենիքի կերտման օգտագործելու կարևորությունը
Ժողովն ամփոփվեց Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությամբ։
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
20:30 04-04-2021
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները մոմավառություն են իրականացրել Երևանում և մարզերում
Այս բաժնից
358 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
583 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
730 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան