Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. տեղեկությունը կեղծ է
                        Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Կապանի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»,- գրված է էջում։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


