211652_close_icon
views-count1578 դիտում article-date 17:04 22-02-2020

Կապանի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել

Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.35-ին ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 17-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել 13 հատ 5.000 և 1՝ 2.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշներ, իսկ տղամարդու մոտ՝ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող 3 նմուշ: Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող նմուշներից երկուսով Կապան քաղաքում գնումներ է կատարել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում, նա Կապանի Շահումյան հրապարակում գործող խանութում գնումներ կատարելուց հետո, վճարել է նշված թղթադրամով: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր