1713 դիտում
16:17 21-02-2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ
2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:
Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում կարևորվել է բոլոր կառույցների ամենօրյա և արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության և կառուցողական մոտեցումների վրա:
Նմանատիպ նյութեր
7391 դիտում
18:30 09-09-2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
946 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան