6762 դիտում
14:49 21-02-2020
Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում։
Նմանատիպ նյութեր
934 դիտում
19:26 12-09-2014
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կլոզեն հատուկ պարգևի է արժանացել
745 դիտում
14:48 17-05-2020
«Վշտից հույս է ծնվում». գյումրեցի ուսուցիչ Մարտին Փաշայանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևի
Այս բաժնից
301 դիտում
10:21 06-05-2024
ԿԳՄՍՆ-ն ՈՒԵՖԱ-ի հուշանվերով է պարգևատրվել՝ ֆուտզալի ՉԼ-ի պատշաճ անցկացման համար
595 դիտում
09:56 06-05-2024
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
733 դիտում
09:28 06-05-2024
Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի