Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կլոզեն հատուկ պարգևի է արժանացել
Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեն հայրենիքին մատուցած ծառայությունների համար հատուկ պարգևի է արժանացել: «Ոսկե Վիկտորիա» կոչվող պարգևը «Լացիո»-ի հարձակվողին հանձնել է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը:
«Դու մեծագույն մարզիկ ես, և դու գտնվում ես մեր ազգի սրտրերում»,- ասել է Անգելա Մերկելը
«Հպարտ եմ, որ արժանացա նման պարգևի: Ցանկանում եմ օրինակ ծառայել բոլորի համար»,- պատասխանել է Կլոզեն: