Առավոտ լուսո հարցազրույց. Գևորգ Հարությունյան, Ժոր Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առավոտ լուսո հարցազրույց. Գևորգ Հարությունյան, Ժոր Մարտիրոսյան.
Հայկական "EduVanHub" շարժական կրթարանը առաջին անգամ կրթական ծրագրեր է իրականացրել Հայաստանի սահմաններից դուրս։
Հայ երիտասարդներից կազմված խումբը՝ իրենց մինիվեն մեքենայով, անցել են ավելի քան 8000կմ և ոչ-ֆորմալ կրթական ծրագրեր են իրականացրել Ուկրաինայի գյուղական համայնքներում, որտեղ մեդիագրագիտության և վիդեոբլոգինգի դասընթացներ են իրականացրել տեղի երեխաների համար։
Ավելի վաղ նման կրթական ծրագրեր իրականացրել էին նաև Հայաստանի Շիրակի և Լուռու մարզերի ավելի քան 10 գյուղական համայնքներում։ EդuVanhub ծրագրի նախագահ Գևորգ Հարությունյանը վստահեցնում է, որ ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ այն համարվել է տարվա լավագույն կրթական նախաձեռնություններից մեկը։
Վիդեոբլոգեր Ժոր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հայաստանի սահմաններից դուրս նման ծրագրերի իրականացումը խթանում է նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, քանի որ դասընթացների ընթացքում մասնակիցները տեսանյութերի միջոցով ծանոթանում են նաև հայկական մշակույթին, ավանդույթներին և փառատոններին։
Մանրամասները՝[url=https://www.youtube.com/watch?v=I84RHTspvsk&fbclid=IwAR3lDKtVOis7ZkAs7-vZ7ECMZCUBuccB-lXT_ZfbhYanUDOBgPG8LvqE6XA] Armenian Public TV[/url]-ի տեսանյութում: