2996 դիտում
18:08 20-02-2020
Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Արցախի վերածննդի օրվա առթիվ, որում ասվում է.
«32 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։
Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն իրապես ժողովրդավարական շարժում էր, որը պայքար էր՝ հանուն քաղաքացիական իրավունքների, ազգային ինքնության, տնտեսական իրավահավասարության և արժանապատիվ կյանքի։ Ղարաբաղյան շարժումը ամենասկզբից էլ խաղաղ բնույթ էր կրում և մարմնավորում էր Արցախի ժողովրդի ձգտումը՝ առկա իրավական մեխանիզմների հիման վրա իրացնելու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը։
Ի պատասխան արցախահայության օրինական պահանջին` Բաքուն հրաժարվեց քաղաքական երկխոսությունից և Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության նկատմամբ կազմակերպեց արյունալի ոճրագործություններ։ Փորձելով բռնության միջոցով ահաբեկել արցախցիներին՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հետագայում վերաճեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծմանը։
Արցախահայությունը, սակայն, միավորվեց և կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը։
Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ հետևողականորեն զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականությունը՝ որպես իր ժողովրդի ազատության և անվտանգության կարևորագույն երաշխիք»։
Նմանատիպ նյութեր
316406 դիտում
11:47 07-11-2020
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարի տղան շարժվում է հոր ուղիով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1003 դիտում
16:47 01-03-2023
Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով․ ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
7964 դիտում
15:33 16-12-2017
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը. «Անկարան գնում է հակառակ ուղիով»
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը