211652_close_icon
views-count13146 դիտում article-date 16:41 20-02-2020

Լույսերի մեջ մնաս, տաղանդավոր, միշտ լուսավոր, աշխարհի թացը, չորը և մարդուն իմացող, մեծ մանկավարժ և մեծ հայ Երվանդ Մանարյան ջան. «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի տարի առաջ, երբ հանրայինի եթերում ասացի, որ մենք այսօր Տիտանիկ չենք կարող նկարել մերը Տժվժիկն է, ԱՄՆ-ում մի քանի օր տուրիստի կարգավիճակով բուրգերներ կերած, բայց իրենց աշխարհ տեսած հռչակած «կինոգործիչներ» հակադարձեցին, թե բա աղքատ երկրի հոգաբանություն է տժվժիկի տակ ենք մնացել, որովհետև չենք կարող տիտանիկ նկարել։ Գիտե՞ք տղերք ինչու են բոլորը ցավ ապրում մեծից փոքր ասես բոլորի տան մեջ մի հարազատ մարդ է մահացել, որովհետև տժվժիկը մեր արյան ու գենետիկայի մեջ է։ Հիմա նորից հասկացաք տղերք, որ մերը տժվժիկն է, տերն ու ծառան, Փանջունին, Սերոբը, Մուրադը, Երվանդը, Ազատը։ Թող մեր կինոն էլ այնքան զարգանա, որ մասշտաբային գործեր անենք, բայց իրենք են մեր արմատները, մեր թույլ և ուժեղ կողմերը տեսնողները, մեր դարդերի մասին գրողներըը, մեր սերը ապրեցնողը, մեր հողը, մեր եսը, մեր սուրճի բաժակի շուրջ վեճերը, մեր տժվժիկը, մեր թուփը, մեր մենքը։ Իսկ այդ բոլորը ստեղծելու համար պետք է լինես Երվանդ Մանարյան։ Հա ես Տժվժիկի տակ եմ մնացել ու Տժվժիկի տակ մնալու եմ միշտ։ Լույսերի մեջ մնաս տաղանդավոր, միշտ լուսավոր, աշխարհի թացը, չորը և մարդուն իմացող, բարության մարմնացում, մեծ մանկավարժ և մեծ հայ Երվանդ Մանարյան ջան։ Սերունդները ձեզ չեն մոռանա․․․! Հավերժ հիշատակ»։

Նմանատիպ նյութեր