211652_close_icon
views-count5160 դիտում article-date 12:39 20-02-2020

Թանկարժեք մեքենաները, վերանորոգման աշխատանքները, պարգևավճարները, փաշայական կայֆերը օգտագործվել է մեկ էգոիստ անձի քմահաճույքների համար. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/100003102021033/posts/2750252868421420/?d=n]էջում[/url] գրել է. «Մեկ անձի քմահաճույքի,հակաօրինական ընտրության համար կառավարությունը հանրաքվեի ամցկացման համար կդրամադրի մոտ 3.5մլրդ դրամ: 3,5 միլիարդ դրամ կամ 7,2 միլլիոն դոլլար առնվազն այդ գումարով 300 բնակարանի տեր կդառնային աղետի գոտում ապրող մարդիկ,հերոսների ընտանիքի խնդիրները կլուծվեին:Թանկարժեք մեքենաները,վերանորոգման աշխատանքները, պարֆևավճարները փաշայական կայֆերը այդ ամենը օգտագործվել է մեկ էգոիստ անձի քմահաճույքները բավարարելու համար: Իսկ հրապարակում նրա տված խոստումները ուղղակի հոդս են ցնդել:Ամիսներ առաջ էր,երբ հայաստանի ողջ հայությունը նույն քմահաճ անձի գլխավորությամբ փող էր մուրում սփյուռքահայերից:Իդեպ,այսօր Հայկական Հիմնադրամի փաստացի ստացած գումարը զգալիորեն քիչ է 5.5 միլիոնից: Ես նման հանգամանքներում խնայողությունից,թալանից,երկրում կաշառակերության արմատախիլ անելուց խոսացողին բարոյական ոչ մի իրավունք չեմ նշմարում»։

Նմանատիպ նյութեր