211652_close_icon
views-count4268 դիտում article-date 10:13 20-02-2020

Հայ 13-15 տարեկան տղաներն ամենակռվարարներն են Եվրոպայում. ԱՀԿ․ «Հայաստանի Հանրապետություն».

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի վերաբերյալ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչեր, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների մեջ ձևավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ: Հիմա դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք էգոիզմի հետ կապված: Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ անհատական է դառնում, ասենք, հեռախոսը, ավտոմեքենան, հեռուստացույցը, երեխաների մեջ ուժեղանում է էգոիզմը: Մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց մեջ ինչ-որ բան կիսում: Երբ այդ տղան գնում է զինված ուժերում ծառայելու, արդեն նրա մեջ ձևավորված է էգոիզմը, կողքինի հետ չկիսվելը դառնում է կոնֆլիկտների հիմնական պատճառը: Օրինակ, վերջերս վարչապետն էլ էր կոնֆլիկտի պատճառի օրինակ բերել, երբ մի զինվորը մյուսին ասել էր՝ ինչո՞ւ պետք է իմ վարտիքը լվացվի քո վարտիքի հետ, և այդ խոսակցությունն ավարտվել էր սպանությամբ: Իհարկե, մեզ ռազմահայրենասիրական կրթություն պետք է, բայց դեմ եմ, որ դա արվի հին քարոզչական մեթոդներով, ինչն արդյունավետ չի լինի: Պետք է դպրոցականը հասկանա, թե ինչ երկրում է, և միմյանց հանդեպ լցված լինեն կարեկցողի ու մարդկային այլ որակներով: Հասկանա, որ երկու տարվա ծառայության ընթացքում պետք է աջակցեն իրար, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գան: Դպրոցում պետք է սերմանել այս գաղափարները: Պետք է սերմանել, որ գուցե տանը իրենց կարող են թույլ տալ էգոիզմ, բայց բանակը պետական անվտանգության լուրջ կառույց է և անթույլատրելի է, որ ինչ-որ մեկն իր շահն առաջ տանի ու ոտնատակ անի ծառայակիցների շահերը: Հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ: Հայաստանն արդեն 7-8 տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի պատրաստմանը, որն անցկացնում է Արաբկիրի դեռահասների առողջության ինստիտուտը: Այդ զեկույցով արդեն մի քանի տարի ահազանգվում է, որ Հայաստանում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են: Հարց է ծագում, այս խնդիրը ո՞վ պետք է լուծի, եթե կրթությունն այս հարցը չի դնում իր օրակարգում և չի հավաքում տնօրեններին, դաստիարակության հարցերով փոխտնօրեններին: Դպրոցն, իհարկե, չի կարող շատ հարցեր լուծել, շատ բան կախված է ընտանիքից, երկրի վիճակից, բայց եկեք մենք էլ մեր մասով փորձենք վիճակը լավացնել: Եթե կրթությունը քայլեր անի, ընտանիքը քայլեր անի՝ այդ ամենը կբերի ավելի լավ վիճակի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր