211652_close_icon
views-count8591 դիտում article-date 16:54 19-02-2020

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բոլոր չափահաս բարեկամներն աշխատում են ՊԵԿ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարի ընդամենը 4 ամսում ՊԵԿ գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դարձած Սերժ Սարգսյանի օգնականի թոռը, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ավելի ցածր օղակում որպես տեսուչ։ Դեռևս անցած տարի մենք գրել էինք, որ ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում, և նշել էինք, թե ինչպես էր Նարեկ Զաքարյանն այդ ճանապարհով նշանակվել ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ: Թե ինչն է եղել նրա զբաղեցրած պաշտոնի իջեցման պատճառը, մեզ չհաջողվեց պարզել։ Իսկ այն, որ Տիգրան Զաքարյանի ու ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բոլոր չափահաս բարեկամները նրանց շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, բազմիցս ենք գրել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր