211652_close_icon
views-count3020 դիտում article-date 16:47 19-02-2020

Արցախի երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում

Հայաստանի տարբեր բուհերի 14 ուսանողներից բաղկացած խումբը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կողմից կազմակերպված նախաձեռնության շրջանակներում հատուկ այցով մեկնել է ԱՄԷ։ Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, ուսանողներն այցելել են Մասդար քաղաք, որտեղ ծանոթացել են քաղաքի գիտահետազոտական կենտրոններին, ինչպես նաև այցելել են Խալիֆայի համալսարան՝ ծանոթանալով համալսարանի պատկանող նորարարական կենտրոններին։ Ուսանողներն այցելել են Շեյխ Զայեդի մեծ մզկիթ և այլ տեսարժան վայրեր։ Դեսպանության մեկ այլ նախաձեռնությամբ 2020թ.-ի փետրվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Աուտիզմի ազգային հիմնադրամի և «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնի սաները ծնողների և կենտրոնի մասնագետների ուղեկցությամբ մեկնել են ԱՄԷ-ի Շարժա քաղաք, որտեղ նրանց հյուրընկալել է «Մարդասիրական ծառայությունների Շարժա քաղաքի» կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյխուհի Ջամիլա բինթ Մուհամմադ ալ Քասիմին։ Այցի նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաներին ծանոթացնել նրանց մատուցվող ծառայություններին, ինչպես նաև զարգացնել երկու կողմերի միջև համագործակցությունը և այս ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում երեխաների համար մշակվել է վերականգնողական հատուկ ծրագիր, իսկ ծնողների և մասնագետների համար անցկացվել են երեխաների խնամքի վերաբերյալ դասընթացներ։ Հատկանշական է, որ այցերը կազմակերպվել են ՀՀ-ում գործող էմիրաթական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Նմանատիպ նյութեր