211652_close_icon
views-count2044 դիտում article-date 23:24 06-12-2020

Արայիկ Մանուկյան. Ողբերգությունն այն է, որ վաղուց աշխարհում բոլոր մարգինալ գաղափարներն ու դրանց կրողները Հայաստանում առաջին պլանում են տասնամյակներով

Հրապարակախոս Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ողբերգությունն էն չի, որ մենք ավելի քիչ ԱԹՍ ունենք, քան Թուրքիան ու Ադրբեջանը։ Կամ նույնիսկ չունենք։ Մենք միշտ էլ ավելի քիչ ենք ունենալու։ Ողբերգությունն էն ա, որ վաղուց աշխարհում բոլոր մարգինալ, լուսանցքային գաղափարներն ու դրանց կրողները Հայաստանում առաջին պլանում են տասնամյակներով։ Հայաստանում, որի հասարակությունն իրեն հազարամյակների մշակույթի ժառանգորդ ա համարում, կրթությունից ա խոսում, եկեղեցիներին ա վերջին հրաժեշտ տալիս ու այդպես շարունակ։ Ու էս Նիկոլի գնալ-չգնալու հետ կապ չունի։ Նիկոլը չգնալու քաղաքական հեռանկար չունի։ Ինքն ա իրեն դրել էդ իրավիճակում։ Ինքն ա նախընտրել ստեղծված այն իրավիճակը, երբ քսան տարի կարգինհաղորդումների «մշակույթի» կրողներն ու սփռողները, կարգինհաղորդումներն ազգային գաղափարախոսություն դարձնողները պահանջում են կարգինհաղորդում ցիտող վարչապետի ու նրա կարգինհաղորդում մարմնավորող քաղաքապետի կառավարության հրաժարականը։ Նիկոլը կարո՞ղ էր չհայտնվել ստեղծված իրավիճակում։ Կարող էր։ Ընտրության համար միշտ էլ պատասխան են տալիս»:

Նմանատիպ նյութեր