21969 դիտում
16:16 03-09-2014
Մինչ որոշ հայ օլիգարխներ բարեգործություն անելուց հետո «կապույտ» էկրաններից չեն իջնում, երիտասարդ տղան փորձում էր աննկատ օգնության ձեռք մեկնել Գավառի մանկատանը. ֆոտոշարք
Սեպտեմբերի 1-ին պատշաճ էին նախապատրաստվել նաև Գավառի մանկատան աշխատակիցներն ու սաները, ովքեր մինչ սեպտեմբերի 1-ը տոնական միջոցառում էին անցկացրել դպրոցում և ընդունել բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասից:
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, մանկատունը անակնկալ հեռախոսազանգ է ստացել Մոսկվայից: Մոսկվայում բնակվող 22-ամյա Միքայել Գասպարյանը ինչ-ինչ ճանապարհով իմացել է, որ մանկատանը չեն բավականացնում լվացքի մեքենաները և իր ընկերների միջոցով ճշտել է մանկատան հաշվեհամարը և հաշվեհամարին փոխանցել է 200.000 դրամ, որպեսզի լուծվի լվացքի մեքենաների խնդիրը:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմեց. «Մոսկվայից զանգահարեց մի տղա, ներկայացավ Լևոն ու հայտնեց, որ ինքը իմացել է մեր հաշվեհամարը և ցանկանում է սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մանկատանը փոխանցել 200,000 դրամ, որպեսզի լուծվի այդ խնդիրը: Թե՛ իմ և թե՛ մանկատան սաների համար անակնկալ էր և նաև ուրախացնող, որ երիտասարդ տղան օգնության ձեռք է մեկնում մեզ: Ի միջի այլոց, երկար ժամանակ համոզում էինք, որպեսզի նա հայտնի մեզ իր տվյալները, իսկ նա պատճառաբանում էր, թե՝ կարիք չկա,որ իմանաք, թե ով է գումարը փոխանցում: Ես ստիպված նրան ասացի, այդ դեպքում գումարը չենք վերցնի, մինչև չիմանանք նրա անունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+