3229 դիտում
11:40 19-02-2020
«Ինչպե՞ս կրթության իրավունքից օգտվեն չճանաչված պետություններում ապրող երեխաները». Միքայել Մելքումյանի ելույթը ՄԱԿ-ում
Նյու Յորքում փետրվարի 17-18-ին տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։
Ստորեւ բերվող ելույթը Կրթությունը՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության. ակտիվ քաղաքացիության կապերի ստեղծումը. Խորագրով քննարկման ժամանակ է։ Քննարկման թեմաները՝
- Համապարփակ անդրադարձ կրթությանը՝ իբրեւ առաջնահերթ ազատ մտածելակերպ ունեցող անհատներին զարգացնող միջոց, ովքեր իրենց ապահովելուց բացի կարող են աջակցել նաեւ իրենց համայնքներին՝ որպես պատասխանատու եւ ներգրավված քաղաքացիներ:
- Տնտեսական հրամայականների պահանջները բավարարելուց բացի կրթությունը պետք է նպատակ ունենա աջակցել նաեւ արդար, խաղաղ եւ կայուն հասարակություններին, մշակութային բազմազանությանը, մարդկային արժանապատվությանը, գենդերային հավասարությանը եւ համերաշխությանը՝ իբրեւ ժողովրդավարական կյանքի էական հատկանիշներ: Այնինչ շատ կրթական համակարգեր շարունակում են բավարարելն միայն տնտեսության կամ շուկայի կարիքները՝ երկրորդական պլան մղելով համընդհանուր բարօրությունն ու սոցիալական դաշինքը, որը պետք է միավորի քաղաքացիներին: Այս առումով հատուկ դեր պետք է ունենան քաղաքացիական կրթությունը, ինչպես նաեւ քաղաքական պրակտիկան՝ ընտրված ներկայացուցիչների եւ կառավարման բոլոր ինստիտուտների հետ ակտիվ ներգրավվածության միջոցով:
Ստորեւ ներկայացնում ենք Միքայել Մելքումյանի ելույթը.
«Հարգելի' գործընկերներ,
Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարեւոր է, եւ մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։ Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի եւ աշխատավարձի չափի պատրվակով:
Մարդիկ նաեւ համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատեւման աշխատավարձ եւ համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է: Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես եւ մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաեւ ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարեւոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա:
Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող եւ սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30 տարի է դե ֆակտո անկախ է եւ ձեւավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը:
Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական եւ մյուս իրավունքների իրացման հարցը:
Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով: Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր