3767 դիտում
13:54 18-02-2020
Բանակում կադրային փոփոխություններ կլինեն. Արտակ Դավթյան. news.am
Բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին, հայտնում է [url=https://news.am/arm/news/560961.html?fbclid=IwAR3yju-GEMsgpksDhVftLxkzmnoZ3CWT94ppVJXiYviTueuiirI3uVewtVU]News.am[/url]-ը։
Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտոնանկ է արվելու Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, նաեւ հրաժարական է տալու Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի եւ պաշտպանության նախարարի խնդիրն է:
Ընդհանրապես, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա վարչապետի իրավասության տակ է եւ կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»:
Ինչ վերաբերում է բանակի ղեկավարության թույլ տվաց բացթողումներին, նա ընդգծեց, որ այդ մասին բավական երկար քննարկում եղել է. «Ես կփորձեմ տեղեկատվության հետ կապված բացը, որ առաջ է կել այս ընթացքում լրացնել՝ պարբերաբար փորձելով ձեւը գտնել, որ կատարվող միջոցառումների հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնենք»:
Նմանատիպ նյութեր
8766 դիտում
23:54 18-02-2020
Արդեն կան որոշումներ, շուտով կլինեն կադրային փոփոխություններ. Արմեն Գրիգորյան. Tert.am
5812 դիտում
13:45 28-02-2020
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մարտիրոսյան
Այս բաժնից
760 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
586 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1144 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից