211652_close_icon
views-count3609 դիտում article-date 20:33 17-02-2020

Իրանի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Թեհրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիներին

Boeing-737-800 ինքնաթիռի կործանման քառասուներորդ օրը Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինացի զոհերի հիշատակին, որին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: «Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, եւ Սուրբ Ամենափրկչի տաճարում (Հայ Առաքելական եկեղեցի) վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին եւ Ելենա Մալախովային»,-գրել է Դանիլովը: Պարբերական հիշեցնում է, որ փետրվարի 15-17-ն Ալեքսեյ Դանիլովն աշխատանքային այցով գնտվում է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով: Սուրփ Ամենափրկիչ վանքն Իրանում գլխավոր հայկական եկեղեցին է Աղբյուրը՝ [url=http://ua-report.info/news/irani_haykakan_ekeghecowm_harganqi_towrq_en_matowcel_tehranowm_inqnatiri_korcanman_hetewanqov_zohvac_owkrainacinerin/2020-02-17-2258#.XkqlmzIzbcd]ua-report.info[/url]

Նմանատիպ նյութեր