211652_close_icon
views-count3071 դիտում article-date 17:20 18-02-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարից հետո, համաձայն ձևավորված ավանդույթի, Երևանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԵԿՄ վարչության այլ անդամների ու բազմաթիվ երկրապահների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ զինվորի հուշակոթողին: Տեր Պարգև Սրբազնի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր