211652_close_icon

Թայվանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի թիվն ավելացել է

views-count3667 դիտում article-date 10:01 08-02-2015
Թայվանում կործանված TransAsia Airways ավիաընկերության ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 40-ի. փրկարարները գտել են եւս 2 ուղեւորների մարմինները: Մինչ այդ հաղորդվել էր 38 մահացածի եւ 15 տուժածների մասին: Եւս 3 ուղեւոր անհետ կորած է համարվում: Հաջողվել է փրկվել միայն 15 ուղեւորի: Հիշեցնենք, որ օրերս ATR 72 ինքնաթիռը ընկել էր գետը: Ըստ «սեւ» արկղերի վերծանված տվյալների՝ ինքնաթիռի շարժիչները շարքից դուրս էին եկել:

Նմանատիպ նյութեր