Այսօր՝ փետրվարի 17-ին, հայկական լրատվական դաշտի հեղինակավոր անձանցից մեկի՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է:
Նորանկախ Հանրապետության առաջին օրվանից Ա. Աբրահամյանը ձեռք է բերել մեծ ճանաչում, օժտված է բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշներով, նրա գրված ցանկացած խմբագրական «Առավոտ» օրաթերթում դառնում է չինովնիկների համար զսպաշապիկ, և դրանցից շատերը վախենում են, որ հանկարծ չհայտնվեն Ա. Աբրահամյանի գրչի տակ: Ա. Աբրահամյանը նաև մի իսկական լրատվական դարբնոց է ստեղծել «Առավոտ» օրաթերթում, որտեղ իրենց առաջին քայլերն են արել այսօր հանրապետությունում հայտնի բազմաթիվ ճանաչված լրագրողներ:
SHAMSHYAN.com-ը շնորհավորում է հոբելյարին, ցանականում նրան ու իր ընտանիքին, ինչու չէ, նաև աշխատանքային իր կոլեկտիվին երկար տարիների կյանք, բեղմնավոր աշխատանք և, որ միշտ նրանց համար լինի Մեծն Նարեկի «Առավոտ լուսո, արեգակն արդար…»
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Այսօր հայկական լրատվական դաշտի հեղինակավոր անձանցից՝ Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է
2020.02.17 09:04


Twitter
Вконтакте
Одноклассники
