55341 դիտում
23:15 16-02-2020
Կարեն Քոչարյան. Ախր ճիշտ էի անում էլի, որ վերջին տարիներին արհամարում էի այդ Եվրոտեսիլ կոչվածը
Հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս գեղեցկուհին,որը լուսավորում ու գեղեցկացնում է մեր գիշերային Երևանը բազմիցս պարգևել է մեզ բազում հաճելի պահեր,իսկ ահա վերջին տասնամյակներում միայն տխրեցնում ու հիասթափեցնում է մեզ:
Լավ,ինչքա՞ն կարելի է:Ամեն ինչին չափ ու սահման կա:Հիմա էլի ոմանք կասեն,որ ես Հ1-ի «ոխերիմ թշնամին եմ»: Բայց ինձ համար ահավոր ցավ է տեսնել այս մակարդակն ու այս վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ:Մարդիկ փողոցում մոտենում են ինձ և ներկայացնում իրենց վրդովմունքն ու բողոքները:Եվ այսքանից հետո կարծում եմ պարզ է,թե ովքեր են Հ1-ի ոխերիմ թշնամիները...
Էս ինչ է կատարվում…Արդեն հասանք նրան,որ Հանրային հեռուստատեսությունը իրական պրոֆեսիոնալ արվեստին նախընտրում է էրոտիկ շոուներ,այն էլ մուղամական մելիզմներով: Ու այդ հույն աղջիկը,«հայկական ծագումով» պիտի ներկայացնի Հայաստա՞նը: Հազար ամոթ մեզ բոլորիս:
Ի դեպ, այդ մասին խոսակցությունները պտտվում էին դեռ սկզբնական շրջանում: Բայց,որ վերջին օրը անսպասելի հայտարարվեց կանոնների փոփոխության մասին և ոմանք Հանրայինից, մեղմ ասած, փայ մտան,ստեղծելով ինչ որ անհասկանալի «հեռուստատեսային պրոֆեսիոնալ ժյուրի », հասկանալի դարձավ,որ դա արվում է իրենց գծած հանցավոր ծրագիրը վերջնականապես իրականացնելու համար:
Էլ չասեմ,որ ղեկավարությունը ոչ մի պատասանատվություն չկրեց մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Ի դեպ, այդ պարտավորությունը նշված էր նրանց հետ կնքած պայմանագրերում:
Նիկոլայ Արությունովը փորձի ընթացքում,մրցույթից երկու օր առաջ, բեմի անսարգության պատճառով ընկավ,լուրջ վնասելով ոտքը և ստիպված եղավ դուրս գալ ելույթի ձեռնափայտով ու երգել նստած,զսպելով ցավը դեղերի միջոցով: Իսկ կազմակերպիչները չբարեհաճեցին նույնիսկ շտապ օգնություն կանչել:
Հաջորդ օրը նույն տեղում, նույն ձևով ընկան ևս երկու մասնակից աղջիկներ,որոնք փառք Աստծո, ոչ մի լուրջ վնասվածք չստացան:Սա էլ է անհասկանալի և ոմանց կողմից որակավորվում է,որպես մրցակիցներին շարքից հանել:Չգիտեմ,այս հարցում չեմ կարող ոչինչ պնդել:
Ախր ճիշտ էի անում էլի,որ վերջին տարիներին առհամարում էի այդ Եվրոտեսիլ կոչվածը: Եվ եթե չլիներ այն պրոֆեսիոնալ զույգի մասնակցությունը,խոսքս Նիկոլայ և Սերգեյ Արությունովների մասին է,որոնց աջակցում էին հարյուր հազարավոր մարդիկ,ես էլի հեռու կմնայի այս չարաբաստիկ մրցույթից:
Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,ով մեր կողքին էր,ով գնահատեց իրական արվեստը, ով հավատաց Նիկոլային և Սերգեյին:Կարծում եմ Եվրոտեսիլ կոչվածը չէ,որ նրանց պիտի ճանաչում ու փառք բերեր,որն իրենք ունեն վաղուց և ոչ միայն Ռուսաստանում, ուր միշտ հպարտությամբ նշում են,որ իրենք հայ են:
Ուզում եմ հավատալ,որ նրանք չեն հիասթափվել Հայաստանից և մենք բազմիցս դեռ ականատես կլինենք նրանց ելույթներին ու հաղթանակներին:
Հայաստանում ձեզ սիրում և գնահատում է ժողովուրդը: Ուրեմն մինչ նոր հանդիպում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2380 դիտում
22:44 15-03-2023
Հրապարակվել է «Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցչի երգը
8161 դիտում
17:47 24-10-2016
Ջեյմի Ռեդնապ. Ինչո՞ւ է Մոուրինյոն համառորեն արհամարում Մխիթարյանին
Այս բաժնից
670 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
727 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
694 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ