211652_close_icon
views-count8203 դիտում article-date 17:47 24-10-2016

Ջեյմի Ռեդնապ. Ինչո՞ւ է Մոուրինյոն համառորեն արհամարում Մխիթարյանին

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին խաղացող, ներկայումս մարզական վերլուծաբան Ջեյմի Ռեդնապը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» առկա իրավիճակը` «Չելսիից» կրած ջախջախիչ պարտությունից (0:4) հետո: «Չեմ հասկանում, թե ինչու է Մուորինյոն ձեռք բերել Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի պես ստեղծագործող ֆուտբոլիստների, եթե որոշել է հակաֆուտբոլ խաղալ: «Չելսիի» հետ խաղում Լինգարդն ու Ռեշֆորդը պաշտպանությունում էին խաղում: Պորտուգալացու նման մարտավարությունը ֆուտբոլիստներին իրենց ներուժը լիարժեք բացահայտելու հնարավորություն չի տալիս: Ինչո՞ւ է Մոուրինյոն Մխիթարյանի պես խաղացողին արհամարում և համառորեն տեղ տալիս Ֆելայնիին: Հենրիխը վնասվածք ունի՞, թե պարզապես Մոուրինյոյի հաշվարկներում չի տեղավորվում: Ֆելայնիի պատճառով Պոգբայի խաղն էլ չի ստացվում: Անկասկած, «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում էլ են հարցեր հասունանում Ժոզեի մարտավարության վերաբերյալ, և կարծում եմ, որ շուտով թիմի ներսում մթնոլորտը կարող է պայթյունավտանգ դառնալ: Շատերն ասում են, որ Մոուրինյոյի մարտավարությանը հարմարվելու համար ֆուտբոլիստներին ժամանակ է պետք, մինչդեռ ես կարծում եմ, որ ճիշտ հակառակը պետք է լինի. այդ Ժոզեն պետք է փոխվի և հարմարվի ակումբի փառահեղ ավանդույթներին», ասել է Ռեդնապը:

Նմանատիպ նյութեր