3452 դիտում
12:06 16-02-2020
Չգիտեմ, թե վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում կատարվող հիմնախնդիրներին, բայց կարծում եմ, որ սա պետք է երկրի թիվ մեկ հարցը լինի․ Նորայր Նորիկյան. Tert.am
Կարծում եմ՝ վերջին շրջանում զինծառայողների մահացության դեպքերը բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն են, ոչ ֆորմալ բարքերը, ինստիտուտները և հանցավոր ազդեցությունների արդյունք են։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/16/Norikyan/3212331]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով, զինվորական կանոնագրքերի, ՀՀ օրենսդրության կիրառման արդյունքում հնարավոր է հասնել բանակում մթնոլորտի արմատական փոփոխությանը, որն արդեն դարձել է օրվա հրամայական։
«Բանակում շոշափելի քայլեր պիտի անեն այդ աղետի դեմն առնելու համար։ Ես պատրաստվում եմ փակ նամակով դիմել վարչապետ Փաշինյանին, որտեղ նշված կլինեն մի քանի կոնկրետ փոփոխություններ, փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և ընդհանուր առումով ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ կետեր։ Մասնավորապես, այդ առաջարկությունների թվին դասվում է զինված ուժերում և ընդհանրապես ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որը կունենա բացառիկ կարգավիճակ, կզբաղվի ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրներով և կունենա այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն կտան ԶՈՒ-ում որակապես նոր աստիճանի վրա դնել մարդու իրավունքների պաշտպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման հարցերը»,- նշեց փաստաբանը։
Վերջինի խոսքով, ռազմական օմբուդսմենը որևէ ենթակայություն պետական մարմինների նկատմամբ չի ունենա և նրա կողմից տրված եզրակացությունները կամ իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ պարտադիր կլինեն պետական մարմինների և, հատկապես, Զինված ուժերի ղեկավար կազմի համար։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/16/Norikyan/3212331]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5338 դիտում
22:32 27-12-2020
Նորայր Նորիկյան. Այսուհետ գազի մեկ լիցքավորման համար ես պետք է հավելյալ վճարեմ 2820 դրամ
Այս բաժնից
781 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
664 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
865 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am