1297 դիտում
22:51 08-09-2023
Երևանի քաղաքապետը հաջորդ վարչապետ է, բայց հիմա այդ պաշտոնը փոս լցնողի աստիճանի են իջեցրել․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)․ tert.am
Tert.am-ը գրում է․ «Երևանի քաղաքապետը հաջորդ վարչապետ է, բայց հիմա այդ պաշտոնը փոս լցնողի աստիճանի են իջեցրել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը․
«Երևանը պետք է ընդդիմադիր քաղաքապետ ունենա, քաղաքական հավասարակշռությունը խախտվել է։ Երևանի ընդդիմադիր քաղաքապետը չի լինելու կենտրոնական իշխանության խամաճիկ։
Եթե ընտրվենք, կառավարության հետ աշխատելու ենք օրենքով։ Երևանին տրվող դոտացիան օրենքով է, ոչ թե վարչապետի հոր ունեցվածքը։ Բացառում եմ ՔՊ-ի հետ կոալիցիան, կարծում եմ 5-6 ուժ կմտնի ավագանի։ Պետք է անենք հնարավորը, որ ընդդիմությունը առաջին անգամ հաղթի օրինական ընտրություններով»,-ասել է Նորիկյանը։
Նա նշել է, որ բարձր է գնահատում իրենց շանսերը, լավատեսության հիմքը երևանցիների հետ շփումներն են։ Միաժամանակ ընդգծել է, որ Երևանով չեն սահմանափակվելու, նպատակը երկրում իշխանափոխությունն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
622 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
823 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am