Ռուսաստանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ճանապարհն հատող ամուրյան վագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Պրիմորիեում ուղևորատար ավտոբուսը վրաերթի է ենթարկել ամուրյան վագրին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վագրը համարվում է մոլորակի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը: Դեպքի վայրում արված տեսանյութը տեղադրվել է «Ամուրյան վագր» կենտրոնի Instagram-ի էջում:
Կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Գլագոլևկա գյուղի մոտակայքում:
Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են տայգա տանող վիրավոր գիշատիչի հետքերը, սակայն ավելի ուշ երիտասարդ վագրը հայտնաբերվել է սատկած:
Տեսանյութն՝ [url=https://www.instagram.com/p/B8m9oerBN7X/]այստեղ[/url]