211652_close_icon

Չինաստանում փնտրում են ռուս-չինական սահմանը հատած Պուտինի վագրին

views-count1832 դիտում article-date 15:14 09-10-2014
Չինաստանում սկսել են փնտրել «Կուզյա» անվանմամբ վագրի փնտրտուքին, որին ազատության մեջ արձակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վագրը սնունդ հայթայթելու նպատակով հատել է ռուս-չինական սահմանը, ինչի մասին վկայել են նրա վրա գտնվող սարքերը: Վագրը ներկայումս գտնվում է չինական Տայպինգոու արգելոցում: Ռուսական կողմն արգելոցի ղեկավարությանը խնդրել է պաշտպանել վագրին: Արգելոցի ղեկավարությունն էլ որոշել է վագրին հետևելու համար տեղադրել տասնյակ տեսախցիկներ, ինչպես նաև նրա գոյության մասին իրազեկել տեղի ֆերմերներին: Բացի այդ, հատուկ վագրի սնման համար նրա գտնվելու վայր կուղարկվի խոշոր եղջերավոր անասուն:

Նմանատիպ նյութեր