ՌԴ Պրիմորսկի երկրամասում նախորդ շաբաթ որսագողի գնդակից վիրավորված ամուրյան վագրը սատկել է: Մասնագետներն արել են հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Էգ վագրին ստիպված քնեցրել են, քանի որ վնասվածքները չափազանց ծանր են եղել:
Որսագողը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի որսի փաստով: Ամուրյան վագրը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում: Ռուսաստանում այդ տեսակի 540 կատվազգի է մնացել: