Կարմիր գրքում ընդգրկված ամուրյան ընձառյուծին մեքենան վրաերթի է ենթարկել. կենդանին սատկել է (տեսանյութ)
Այսօր առավոտյան հեռավորարևելյան կամ ամուրյան ընձառյուծը, որն ընդգրկված է Կարմիր գրքում, Պրիմորյեում վրաերթի է ենթարկվել ու սատկել: Այդ մասին տեղեկացնում է «Российская Газета»-ն: Ճապոնական մակնիշի մեքենայի վարորդը խփել է ճանապարհի բանուկ հատվածում հայտնված կենդանուն: Ստացած վնասվածքներից ընձառյուծը սատկել է:
Ամուրյան ընձառյուծը աշխարհում կատվազգիների հազվադեպ պատահող տեսակ է: 2015-ի տվյալների համաձայն, Ռուսաստանում ապրում է այդ կենդանու 70 տեսակ: