Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ոստիկանները ձնաբքի միջից ու մերկասառույց ճանապարհներից դուրս են բերել մեծ թվով «կամակոր» վարորդների ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով  մարզային ճանապարհներին երբեմն վարորդները հայտնվում են  անելանելի վիճակում: 
Շատ դեպքերում մեղավոր են նաև հենց իրենք՝ վարորդները, քանի որ ինչքան էլ Արտակարգ իրավիճակների  նախարարությունն ու   ճանապարհային ոստիկանութունը հորդորում են,  որ որոշ ճանապարհներին ձնաբուք է ու մերկասառույց, միևնույն է, կան այսպես ասած՝ «խիզախներ», ովքեր մտածում են, թե իրենք կարող են հանգիստ անցնել նշված հատվածներով ու հայտնվելով անելանելի վիճակում, նրանց օգնության են հասնում փրկարարներն ու ոստիկանները:
Արդեն քանի օր է, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ և  6-րդ  վաշտերի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները, ոստիկանության Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բաժինների ծառայողները  դարձել են որոշ վարորդների համար փրկիչներ: Նրանք ուժեղ բքի պայմաններում մերկասառույց ճանապարհներից ու բքի միջից դուրս են բերում «կամակոր» վարորդների ավտոմեքենաները:
Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

