211652_close_icon
views-count91598 դիտում article-date 22:05 22-10-2024

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում․ պարեկները մեծ դժվարությամբ ձնաբքի պայմաններում օգնության են հասել մերկասառույց ճանապարհին մնացած մեծ թվով վարորդների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։ 

Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։ 

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր