211652_close_icon
views-count2675 դիտում article-date 21:20 12-02-2020

«Բարսելոնան» Կատալոնիայի ՀՆԱ-ին 1,4 մլրդ եվրո է տալիս

PricewaterhouseCoopers ֆինանսական ընկերությունը ներկայացրել է զեկույց՝ Կատալոնիայի տնտեսությունում «Բարսելոնայի» ազդեցության մասին: 2018թ. հուլիսից 2019թ. հունիս ընկած ժամանակահատվածում ակումբը Բարսելոնային տվել է 1,19 մլրդ եվրո, ինչը կազմում է քաղաքի ՀՆԱ-ի 1,46%-ը: Բացի այդ, ակումբը 19 451 աշխատատեղ ստեղծելուն է նպաստել, ինչը համարժեք է քաղաքում զբաղվածություն ունեցող մարդկանց 2,65%-ին: «Բարսելոնան» քաղաքի բյուջե է փոխանցել 366 մլն եվրո, ինչը կազմում է Բարսելոնայի բյուջեի 13,8%-ը: Ակումբը նաև զգալի տնտեսական ազդեցություն է թողնում ամբողջ տարածաշրջանի վրա. «Բարսելոնան» Կատալոնիային բերում է 1,394 մլրդ եվրո (Կատալոնիայի ՀՆԱ-ի 0,57%-ը) և օգնել է ստեղծել 23 531 աշխատատեղ (Կատալոնիայի աշխատատեղերի 0,69%-ը):

Նմանատիպ նյութեր