1731 դիտում
13:37 12-02-2020
ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ
ՀՀ կառավարություն առաջարկում է համայնքներին հնարավորություն տալ իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում անել կապիտալ ծրագրերում:
«[url=https://armenpress.am/arm/news/1004617.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 12-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Համայնքներին հնարավորություն ենք տալիս իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում»,-ասաց Տերտերյանը:
Նա նշեց՝ համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն, օրինակ՝ պետական որևէ ծրագրի կամ ներդրումային ծրագիր կարող է համաֆինանսավորվել համայնքի ֆոնդային բյուջեից:
Փոխնախարարը նկատեց՝ կան շատ դեպքեր, երբ համայնքներում կատարվում են ներդրումներ հատկապես համայնքային սեփականության ենթակառուցվածքներում:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
13:48 24-03-2020
Քննարկվել է համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը
1169 դիտում
15:47 11-03-2019
Շրջանառության մեջ է դրվել ավագանու և գործադիրի հարցուպատասխանի հնարավորություն տվող նախագիծ
901 դիտում
13:43 30-06-2022
Պետությունը ևս 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների սուբվենցիոն ծրագրերին
Այս բաժնից
1018 դիտում
11:53 17-01-2025
Հունվարի 18-ին, լուսատուների փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն