211652_close_icon
views-count120093 դիտում article-date 12:56 12-02-2020

Ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակը Սյունիքի մարզում պահպանվում է. Պաշտպանության նախարարի և Ռազմական ոստիկանության պետի կարգադրությամբ ժամանել են նաև Ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ծառայություն են կատարում նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունն արդեն 3 ժամից ավելի է, ծառայություն է կատարում և նրանք այստեղ են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթոր Բաղդասարյանի կարգադրությամբ, Իսկ Ա, Բաղդասարյանին էլ նման հանձարարական է տվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրանց օգնությունը նույնպես իր դրական արդունքն է տալիս։ Մի քանի ավտոմեքենաներ ձնակույտի միջից դուրս են բերել Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները։ Այս պահին տեղի Ճանշինի տեխնիկան (գրեյդեր) աշխատում է, սակայն ուժեղ բուքը վայրկյանների ընթացքում ճանապարհը նորից դարձնում է անանցանելի։ Փրկարարների աշխատանքին օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/12/1147208/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սյունիքի մարզում։ Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չէին կարողանում տեղաշարժվել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասել էին. «Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Զանգահարել ենք մի քանի կառույցների, բոլորը նույն խոսքն էին ասում՝ կմոտենանք, կմոտենանք, բայց այդպես էլ չտեսանք նրանց։ Մենակ գայի աշխատողների ենք տեսել, ովքեր էլ մեզ նման սառած սպասում են, թե Ճանշինը երբ կբացի ճանապարհը։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում։ Մի մասս էլ Գորիսից դեպի Սիսիան չենք կարողանում մոտենանք։ Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, որ ինչ վիճակ է տիրում այդ հատվածներում։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր