211652_close_icon
views-count2259 դիտում article-date 21:15 11-02-2020

Դեմբելեն Ֆինլանդիայում վիրահատվել է. նրա ապագան անորոշ է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով գտնվում է Ֆինլանդիայում: Ֆուտբոլիստը աջ ազդրի ջլերի պատռվածք է ախտորոշվել: Նրան Տուրկույում վիրահատել է հանրահայտ բժիշկ Սակարի Օրավան: Ֆինլանդիայում Դեմբելեին ուղեկցում է «Բարսայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը, որպեսզի անձամբ վերահսկի իրավիճակը: Մոտ ժամանակներս «Բարսելոնան» Դեմբելեի ապաքինման ժամկետների մասին պաշտոնական հայտարարություն կանի: Եթե այդ ժամկետը գերազանցի 5 ամիսը, ապա տրանսֆերային պատուհանից դուրս ակումբին կթույլատրեն խաղացող ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր