Իմ ապագան դեռ անորոշ է. Գաբրիել Ժեզուս
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին.
«Իմ ապագան դեռ անորոշ է. Ես իմ ցանկությունն արդեն հայտնել եմ «Մանչեսթեր Սիթիին» և իմ գործակալին։ Իմ գլխում պարզ է, թե ինչ եմ ուզում»,-ասել է ֆուտբոլիստը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ Ժուզեսը ցանկանում է հեռանալ, նա չի երկարաձգում պայմանագիրը Սիթիի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական առաջարկ է արել «Սիթիին»՝ Ժեսուսի տրանսֆերի վերաբերյալ:


